Ուկրաինական «Էներգոատոմ»-ը եւ ամերիկյան Westinghouse Electric Company ընկերությունը փոխըմբռնման հուշագիր են կնքել Ուկրաինայում Westinghouse AP300 փոքր մոդուլային ռեակտորի ներդրման ոլորտում: Համապատասխան փաստաթուղթը ստորագրել են «Էներգոատոմ»-ի նախագահ Պյոտր Կոտինը եւ Westinghouse-ի գլխավոր գործադիր տնօրեն Պատրիկ Ֆրագմանը, հաղորդում է ITC.ua-ն։
Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ։
«Ուկրաինան բոլոր հեռանկարներն ունի դառնալու մաքուր էներգիայի առաջատարներից մեկը եւ ավելացնելու ատոմային արտադրության հզորությունները ինչպես մեծ հզորության նոր Էներգաբլոկների կառուցման, այնպես էլ փոքր մոդուլային ռեակտորների տեղադրման շնորհիվ, որոնցից առաջինները կարող են հայտնվել արդեն առաջիկա տասը տարում»,-ասել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշենկոն:





























