Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վետո է սահմանել պաշտոնյաների էլեկտրոնային հայտարարագրերի մասին օրենքի վրա (թիվ 9534):

Փաստաթուղթը Գերագույն Ռադայից ուղարկվել է նախագահին՝ ստորագրության համար, սեպտեմբերի 12-ի առավոտյան: Օրենքը փոփոխություն է պարունակում, որի համաձայն պատգամավորների հայտարարագրերը հանրության համար փակ կլինեն առնվազն եւս մեկ տարի: