Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել նոր միջազգային բանակցություններ վարել միջուկային զինաթափման շուրջ, հաղորդում է Reuters-ը:
«Սպառազինությունների վերահսկման ոլորտում նոր մեկնարկը շատ կարեւոր կլիներ»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ Իրանի կողմից ուրանի արտադրության կանխումը, որը կարող է օգտագործվել միջուկային զենքի ստեղծման համար, մնում է կարեւոր խնդիր։
Շոլցի խոսքով՝ միջուկային զենքը մարդկության համար էքզիստենցիալ սպառնալիք է ներկայացնում, ուստի անմիջական պարտավորություն կա անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի այն երբեք չօգտագործվի:





























