Բրիտանացի Բերնարդ Լունին, որը 2020 թվականից գլխավորում էր BP նավթագազային ընկերությունը, հրաժարական է տվել գործընկերների հետ նախկին անձնական հարաբերությունները թաքցնելու պաճառով, տեղեկացրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով ընկերության հայտարարությանը։

«Նա իր հարաբերությունների մասին մանրամասներ չի ներկայացրել եւ խոստովանել է, որ պետք է լրիվ բացահայտեր ինֆորմացիան։ Մեզ մոտ ընկերությունում հստակ արժեքներ են սահմանված, եւ տնօրենների խորհուրդն ակնկալում է, որ բոլոր աշխատակիցները պետք է հետեւեն այդ արժեքներին»,- նշվել է BP հայտարարությունում։

53-ամյա իռլանդացի Բերնարդ Լունին BP-ում աշխատել է 1991 թվականից՝ կարիերան սկսելով որպես ինժեներ։ Նա նշանակվել է գլխավոր տնօրենի պաշտոնին 2020թ. հուլիսի 1-ին։ Այդ նույն ժամանակ Աշինկլոսն է BP-ում նշանակվել իր պաշտոնին 1998թ.։

BP-ում իր ղեկավարության ժամանակ Լունին ակտիվորեն աջակցել է ցածր ածխածնային էներգետիկային  ավելի արագ անցմանը։ Դա դրսեւորվել է նավթի արդյունահանման  կրճատման եւ էլեկտրամեքենաների ոլորտում տեխնոլոգիաների զարգացման հարցում։ Ինչպես նշել է Bloomberg-ը, BP-ի բաժնեթղթերը Լունիի գլխավոր տնօրեն նշանակման պահից սկսել են քիչ գրավիչ լինել մրցակցող ընկերությունների համեմատ, ինչը մասամբ կապված է Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի հետ։