Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չի մեկնաբանել ԵՀ-ի պաշտոնում երկրորդ ժամկետով հնարավոր առաջադրումը։

Փոխարենը ԵՀ-ի ղեկավարն իր ելույթը, որը տեւել է մեկ ժամից մի փոքր ավելի, կենտրոնացրել է առաջիկա ամիսներին նախատեսված նախագծերի վրա: Դրանք ներառում են, մասնավորապես, անօրինական միգրացիայի դեմ պայքարը եւ Չինաստանի նման երկրներից ԵՄ կախվածությունը նվազեցնելու ջանքերը: Ֆոն դեր Լյայենը միայն ընդհանուր մեկնաբանություններ է տվել առաջիկա ընտրությունների վերաբերյալ։ «300 օրից էլ քիչ ժամանակ անց եվրոպացիները ընտրությունների կգնան մեր յուրահատուկ եւ ուշագրավ ժողովրդավարությամբ»,-ասել է նա։