ԱՄՆ-ն եւ Թայվանը քննարկում են հարվածային անօդաչու թռչող սարքերի մատակարարումը կղզուն։ Այս մասին հայտարարել է Թայվանի ԶՈւ ռազմավարական պլանավորման եւ շինարարության վարչության ղեկավար գեներալ-մայոր Սյուն Շենժունը։

«Ռազմական բյուջեում բոլորը կարող են տեսնել ԱՄՆ-ից գնումները։ Ամերիկյան կողմը դեռ չի ավարտել վճարումների ընթացակարգը, չի ավարտել Կոնգրեսի ծանուցումը, չի հրապարակել տվյալները»,-ասել է նա։