Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեւերլին կայցելի Անկարա, որի ընթացքում հանդիպումներ կունենա Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի եւ ազգային պաշտպանության նախարար Յաշեր Գյուլերի հետ:

Բանակցություններն ուղղված կլինեն երկրների միջեւ առեւտրի ավելացմանը, տարածաշրջանային անվտանգության ապահովմանը եւ ահաբեկչության, կազմակերպված հանցավորության եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարում համագործակցության ամրապնդմանը: Նշվում է, որ Քլեւերլին բարձր գնահատական կտա Սեւծովյան հացահատիկային նախաձեռնությունը վերակենդանացնելու Թուրքիայի ջանքերին, ինչպես նաեւ կքննարկի Ուկրաինայում հակամարտության հետեւանքները։