Լյուքսեմբուրգում Եվրամիության դատարանը չորեքշաբթի մերժել է Վենեսուելայի անունից ներկայացված հայցը, որում  պահանջվում է վերացնել այդ երկրի նկատմամբ եվրոպական պատժամիջոցները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Դատարանի մամուլի ծառայությունում պարզաբանել են, որ քննվել է սահմանափակումների վերացման հերթական հայցը։

Դատարանում կարծում են, որ ԵՄ Խորհուրդը Վենեսուելայի դեմ սահմանափակող միջոցների հաստատման ժամանակ հիմնվել է «հավաստի եւ վստահության արժանի տեղեկատվության» վրա, չի խախտել միջազգային իրավունքը: Մասնավորապես, պատժամիջոցների ընդունման պահին հուսալիորեն հայտնի է եղել իրավապահների կողմից իբր տեղի ունեցած չափից ավելի ուժի կիրառման դեպքերի մասին։