Ռումինիայում Ուկրաինայի հետ սահմանամերձ գյուղերում ռմբապաստարաններ են կառուցում, որտեղ նրանք կարող են սպասել անօդաչու թռչող սարքերի պատճառով օդային տագնապին։ Այս մասին հայտարարել է ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի ղեկավար Ռայեդ Արաֆաթը:

Ռումինիայի արտակարգ իրավիճակների ազգային կոմիտեն սեպտեմբերի 8-ին որոշում է կայացրել, որ երկրի պաշտպանության նախարարությունը պետք է սահմանի Ուկրաինայի հետ սահմանին պոտենցիալ վտանգավոր հատվածները անօդաչու թռչող սարքերի հարձակումների եւ ուկրաինական ՀՕՊ գործողությունների պատճառով, այնտեղ ապաստարաններ պատրաստի քաղաքացիների համար, ինչպես նաեւ քաղաքացիների իրազեկման համակարգ ստեղծի:

Նանշել է, որ անհրաժեշտ է վերանայել քաղաքացիական պաշտպանության ապաստարանների նկատմամբ քաղաքականությունը: «Ակնհայտ է, որ ընդհանուր առմամբ քաղաքացիական պաշտպանության ապաստարանների վերաբերյալ մեր քաղաքականությունը պետք է վերանայվի։ Ռիսկը նվազագույն է, բայց քանի դեռ ռիսկ կա, մենք պարտավոր ենք գործել, հաղորդագրություններ ուղարկել, ամեն ինչ անել բնակչությանը պաշտպանելու համար»,-ասել է Արաֆաթը: