Ֆինլանդիայի աջակողմյան խմբավորումը ծրագրում էր երկրի նախկին վարչապետ Սաննա Մարինի սպանությունը անցյալ տարվա օգոստոսին Լահտի քաղաք կատարած այցի ժամանակ: Այս մասին հայտնել է The Times թերթը՝ հղում անելով ֆիննական այս քաղաքում ընթացող դատական գործընթացի ժամանակ հրապարակված տվյալներին, որը գտնվում է Հելսինկի քաղաքից 100 կմ հյուսիս:
Դավադրության մեջ կասկածվող 4 անձանց, ինչպես սպասվում է, մեղադրանք կառաջադրվի ահաբեկչական գործողություն պլանավորելու, հրազեն պատրաստելու համար, 3D Տպիչներ օգտագործելու եւ դրանք պահելու համար:
Ոստիկանական արշավանքների ընթացքում նրանց տներում հայտնաբերվել են այլ «պոտենցիալ թիրախների» ցուցակներ, այդ թվում՝ խորհրդարանի անդամների, հակաֆաշիստական ակտիվիստների եւ փոքրամասնությունների ներկայացուցիչների:
Մարինի գլխավորած կառավարությունը հրաժարական է տվել ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պարտությունից հետո: Ապրիլի 5-ին կայացած մամուլի ասուլիսում Մարինը հայտարարել է կուսակցության ղեկավարի պաշտոնը լքելու մտադրության մասին։





























