Բարձր էներգիետիկական լազերային զենքերը կփորձարկվեն Շոտլանդիայում, որից հետո համակարգը կփոխանցվի Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությանը, հայտնում է UK Defense Journal-ը։
Թեստավորումը կիրականացվի Raytheon UK-ի կողմից։ Փորձարկվող զենքի լազերային հզորությունը հասնում է 15 կիլովատտի։ Սարքը տեղադրված է Wolfhound զրահամեքենայի վրա և կարող է օգտագործվել անօդաչու թռչող սարքերից մինչև ավելի բարդ հրթիռային համակարգեր օդային թիրախները վերացնելու համար։
Նշվում է, որ լազերային համակարգը հատուկ նախագծված է օդային սպառնալիքներին դիմակայելու համար, առաջին հերթին՝ դրոններին: Մանրակրկիտ թեստավորումից և օպտիմալացումից հետո այն կփոխանցվի Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությանը։
Նախկինում լազերային զենք էր կիրառվել ԱՄՆ-ում անցկացվող ուղիղ կրակի վարժանքների ժամանակ։ Համակարգն արդյունավետ կերպով ձեռք է բերել և վնասազերծել բազմաթիվ անօդաչու թիրախներ տարբեր պայմաններում:





























