Հինգշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գինը բարձրանում է՝ շուկայում հումքի դեֆիցիտի մասին ՕՊԵԿ եւ Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) կանխատեսումներից հետո, վկայում են աճուրդների տվյալները։

Brent մակնիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,47 տոկոսով՝ մեկ բարելը 92,31 դոլար, WTI-ի հոկտեմբերյան ֆյուչերսներինը՝ 0,49 տոկոսով՝ 88,95 դոլար։