Պղնձի գինը հինգշաբթի բարձրանում է դոլարի թուլացման ֆոնին, ԱՄՆ-ում գնաճի վերաբերյալ վիճակագրության հրապարակումից հետո, վկայում են աճուրդների տվյալները։

Պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 0,61 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,8 063 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), չորեքշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել է 0,31 տոկոսով՝ 8 417 դոլար, ալյումինիումինը՝ 0,96 տոկոսով՝ 2 217,5 դոլար, ցինկինը՝ 1,9 տոկոսով՝ 2 526 դոլար։