Չինաստանի իշխանությունները զգուշացրել են Եվրահանձնաժողովին (ԵՀ), որ չինական էլեկտրամեքենաների հանդեպ իրականացվող հետաքննությունը կարող է վնասել կողմերի հարաբերություններին, տեղեկացրել է Reuters-ը։

Չորեքշաբթի Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել չինական էլեկտրամեքենաների գների իջեցման գործով։ ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ գլոբալ շուկաներն այսօր լիքն են էժան չինական էլեկտրամեքենաներով։ Ընդ որում՝ դրանց գներն արհեստականորեն ցածր են սահմանված պետական սուբսիդիաների շնորհիվ։ Դա շեղումներ է առաջացնում այդ թվում եվրոպական շուկաներում, եւ դա անընդունելի է։

2023թ. հունիսին հայտնի դարձավ, որ Եվրոպայում էլեկտրամեքենաների շուկայի բաժինն ավելացել է՝ հասնելով 15,1 տոկոսի, ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է դիզելային ավտոմեքենաների բաժինը։

Խոշոր շուկաներում գրանցվել է էլեկտրամեքենաների վաճառքի բարձր աճ։ Նիդեռլանդներում վաճառքն ավելացել է 90,1 տոկոսոեվ, Գերմանիայում՝ 64,4, իսկ Ֆրանսիայում՝ 52 տոկոսով, նշել են ասոցիացիայում։ Եվրոպայում հունվար-հունիս ժամանակաընթացքում իրացվել է  ավելի քան 703 հազար էլեկտրամեքենա։