ԱՄՆ իշխանությունները նախատեսում են Եգիպտոսի համար նախատեսված 85 մլն դոլարի չափով ռազմական օգնության փաթեթն ուղարկել Թայվան եւ Լիբանան։ Այս մասին տեղեկացրել է The Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով ամերիկյան քաղաքական գործիչներին։

Թերթի տվյալներով՝ Բայդենի վարչակազմը Կոնգրեսին տեղեկացրել է, որ կդադարեցնի Եգիպտոսին 85 մլն դոլարի չափով ռազմական օգնության տրամադրումը, քանի որ Կահիրեն չի կատարել մարդու իրավունքների պահպանման ոլորտի պահանջները։ Այդ գումարից 55 մլն դոլար նախատեսվում է հատկացնել Թայվանին, մնացած 30 մլն-ն կուղարկվի Լիբանան։ Ինչպես նշել է թերթը, ԱՄՆ որոշ օրենսդիրներ պնդում են, որպեսզի դադարեցվի Կահիրեին եւս 235 մլն դոլարի հատկացումը։

«Ի պատիվ Բայդենի վարչակազմի՝ վերջին երկու տարում այն ռազմական օգնության մի մասը չի հատկացրել Եգիպտոսին մարդու իրավունքների խախտումների պատճառով»,- պարբերականը մեջբերել է սենատոր Քրիս Մերֆիի (դեմոկրատ Քոնեկտիկուտ նահանգից) հայտարարությունը։

Վաշինգտոնում Եգիպտոսի դեսպանությունը մեկնաբանություններ չի տրամադրել։