Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խրտվիլակն այրել են Շվեդիայի խորհրդարանի շենքի առջեւ։ Երկիրն սպասում է Անկարայի հավանությանը ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում, Ստոկհոլմի ոստիկանությունը պարզապես հետեւում էր տեղի ունեցողին, գրել է Yeni Şafak թուրքական թերթը։

«Քրդական աշխատավորական կուսակցություն կազմակերպության կողմնակիցները հավաքվել են երկրի մայրաքաղաք Ստոկհոլմում եւ Շվեդիայի խորհրդարանի շենքի առջեւ այրել նախագահ Էրդողանին հիշեցնող խրտվիլակը։ Սադրանքը կանխելու փոխարեն մոտակայքում գտնվող ոստիկանությունը, սովորականի պես, հետեւում էր տեղի ունեցողին»,- գրել է պարբերականը։