ՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչու թռչող սարքն առաջին անգամ տվյալների հավաքման նպատակով թռիչք է իրականացրել Ֆինլանդիայի տարածքում, որը դաշինքին է միացել 2023 թվականի ապրիլին: Այս մասին X ցանցում (նախկինում՝  Twitter) հայտնել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դիլան Ուայթը։

«ՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչու թռչող սարքն առաջին անգամ թռիչք է կատարել դաշինքի նոր անդամ Ֆինլանդիայի երկնքում»,-ասել է նա։

Ֆինլանդիան պաշտոնապես անդամակցել է ՆԱՏՕ-ին 2023 թվականի ապրիլի 4-ին։