ԿԺԴՀ-ի որոշ պաշտոնյաների այցը Ռուսաստան, որոնք ավելի վաղ հայտնվել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների տակ, համապատասխան բանաձեւերի խախտում է: Նման տեսակետ է հայտնել Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լիմ Սու Սոկը։
«ՄԱԿ - ի ԱԽ-ի բանաձեւերին համապատասխան պատժամիջոցների տակ հայտնված անձանց արտասահմանյան ուղեւորություններն առանց ՄԱԿ-ի պատժամիջոցների կոմիտեի հատուկ թույլտվության արգելված են եւ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերի խախտում են»,-նրա խոսքը մեջբերում է Yonhap-ը։
Դիվանագետը հավելել է, որ Հարավային Կորեայի կառավարությունը հետեւում է իրավիճակին եւ նախատեսում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ:





























