ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը միմյանց կարաբին են նվիրել, ՌԴ Նախագահը հյուրին նաեւ տիեզերական սկաֆանդրի ձեռնոց է նվիրել: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախագահ Պուտինը ԿԺԴՀ առաջնորդին տիեզերական սկաֆանդրի ձեռնոց է նվիրել, ինչպես նաեւ մեր հայրենական արտադրության ամենաբարձր որակի կարաբին»,-ասել է նա։

Պեսկովը նշել է, որ Պուտինը Կիմ Չեն Ընից նվեր է ստացել կարաբին, որը պատրաստել են հյուսիսկորեացի վարպետները։

«Եղել են նաեւ այլ նվերներ»,- ասել է Պեսկովը, սակայն չի մանրամասնել, թե դրանք ինչ նվերներ են։

Կրեմլում հազվադեպ են խոսում ամենաբարձր մակարդակով արված նվերների մասին։