ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երախտագիտությամբ է ընդունել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ ԿԺԴՀ այցելելու հրավերը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Առանձնազրույցի ընթացքում Կիմ Չեն Ընը Պուտինին հրավիրել է այցելել Հյուսիսային Կորեա։ Պուտինը երախտագիտությամբ է ընդունել այդ հրավերը։ Ամեն ինչ կհամաձայնեցվի դիվանագիտական խողովակներով»,-ասել է նա։