ԱՄՆ–ը պետք է հասնի խաղաղության հարավկովկասյան տարածաշրջանում, որով Ռուսաստանին կզրկի տարածաշրջանում իր ազդեցության հիմնական լծակներից մեկից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով լսումների ժամանակ ասաց Այդահո նահանգից ընտրված սենատոր Ջեյմս Ռիչը:
«Մեզ համար կարեւոր այս տարածարջանում պետք է խաղաղություն բերենք` զրկելով Ռուսաստանին տարածաշրջանում իր ազդեցության հիմնական լծակներից մեկից։ Եթե արդյունավետ քաղաքականություն չիրականացնենք, հնարավոր է՝ ականատես լինենք Ռուսաստանի ազդեցության վերականգնմանը եւ հնարավոր է նույնիսկ Չինաստանը ուժեղացնի իր դերակատարությունը: ԱՄՆ-ն իր Եվրոպական դաշնակիցների հետ կարեւոր դեր ունի խաղալու Կովկասի ապագայի հարցում»,-ասաց Ռիչը՝ հավելելով, որ ԼՂ-ում ճգաժամին արձագանքելու ԱՄՆ-ի գործողությունները վճռորոշ են լինելու տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության ընդլայնման առումով:




























