Հարցված ամերիկացիների 41%-ը կողմ է իմպիչմենթի շրջանակում Բայդենի նկատմամբ հետաքննությանը։ Այս մասին վկայում են Reuters գործակալության եւ Ipsos ընկերության անցկացրած հարցման արդյունքները։
Այսպես, հարցվածների 41 տոկոսը հայտարարել է, որ պաշտպանում է հետաքննություն սկսելու Կոնգրեսի մտադրությունը, 35 տոկոսը դեմ է այդ գաղափարին, 24 տոկոսը միանշանակ պատասխան չի տվել: Ընդ որում, հարցմանը մասնակցած դեմոկրատական կուսակցության անդամների միայն 18 տոկոսն է կողմ արտահայտվել այդ նախաձեռնությանը, իսկ հանրապետականների շրջանում ցուցանիշը հասել է 71 տոկոսի:





























