Ռումինիայում երկաթուղու աշխատակիցները նախազգուշական գործադուլ են անցկացրել, հայտնում է Radio Romania-ն:
Արհմիությունների ղեկավարները պնդում են, որ մինչ այժմ չի հաստատվել երկաթուղային հատվածի 2023 թվականի բյուջեն, ինչը թույլ չի տալիս կնքել կոլեկտիվ աշխատանքային պայմանագիր, ինչպես նաեւ բացակայում է տրանսպորտի այս ոլորտի ռազմավարական ֆինանսավորումը: Ինչպես հայտարարել է առեւտրային երկաթուղային վագոնների ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վիորել Իստրատեն, երկաթուղու աշխատակիցների ցածր աշխատավարձերը խոչընդոտում են երիտասարդ աշխատողների մուտքը արդյունաբերություն:




























