Բելառուսում կարծում են, որ անցակետը փակելու Լատվիայի սպառնալիքները կխորացնեն սահմանային իրավիճակը։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին։
«Ներկայումս ծանր բեռնատարների եւ մարդատար ավտոմեքենաների զգալի հերթեր Լատվիա մուտք գործելու համար չեն գրանցվում։ Սակայն Լատվիայի պաշտոնատար անձանց հայտարարությունները Բելառուսի հետ սահմանին «Սիլենե» անցակետի հնարավոր փակման մասին բացասաբար կանդրադառնան լատվիական ուղղության թողունակության վրա»,-ասել է նա։





























