Դոմինիկյան Հանրապետության կառավարությունը ուրբաթ օրվանից կփակի ցամաքային, ծովային եւ օդային սահմանը Հայիթիի հետ։ Այս մասին հայտարարել է Դոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Աբինադերը:

«Այս ուրբաթ առավոտյան ժամը 6:00-ից Դոմինիկյան Հանրապետության ամբողջ սահմանը՝ ինչպես ցամաքային, ծովային, այնպես էլ օդային, փակ կլինի ազգային անվտանգության եւ պլանավորման խորհրդի որոշմամբ։ Այդ իմաստով պաշտպանության նախարարությունն արդեն պատրաստ է, եւ՛ բանակը, եւ՛ նավատորմը, եւ՛ ռազմաօդային ուժերը պատրաստ են կատարել այդ դրույթը»,-ասել է նա, հաղորդում է  Acento պարբերականը։

Աբինադերի խոսքով՝ սահմանային անցակետերը փակելու որոշումը չի խոսում Հայիթիի հետ երկխոսությունը դադարեցնելու մասին, սակայն խնդիրն այն է, որ հարեւան երկրի իշխանությունները չեն վերահսկում իր տարածքում տեղի ունեցող իրադարձությունները։