ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլերը հայտարարել է, որ թուրքական ընկերությունների դեմ պատժամիջոցները չեն խանգարի Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

«Մենք ոչ մի կապ չենք տեսնում եւ չենք հասկանում, թե ինչպես պետք է այդ պատժամիջոցները գոնե ինչ-որ ազդեցություն ունենան ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վրա»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կառուցողական եւ ջերմ են:  :

Հինգշաբթի ավելի վաղ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի հետ կապված ավելի քան 100 ռուս եւ օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ: Նրանց թվում են Թուրքիայի քաղաքացիներ եւ ընկերություններ։