Ուկրաինայի անվտանգության ծառայության նյութերի հիման վրա ժողովրդական պատգամավոր Նեստոր Շուֆրիչին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին ասվում է ՈՒԱԾ-ի տելեգրամյան ալիքում։
Պատգամավորին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։
Իրավապահները կարծում են, որ Շուֆրիչը սերտորեն աշխատել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար Վլադիմիր Սիվկովիչի հետ, որն, ըստ քննիչների, ՌԴ ԱԴԾ գործակալ է։





























