ԱՄՆ հատուկ դատախազ Ջեկ Սմիթը դեմ է երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պահանջին, որպեսզի ԱՄՆ օկրուգային դատավոր Տանյա Չուտկանը ինքնաբացարկ տա դաշնային ընտրությունների խափանման գործով, տեղեկացրել է CNN-ը։

«Սմիթը հայտնել է, որ Թրամփը համատեքստից կտրել է Կապիտոլիումի անկարգությունների գործով դատավորի մեկնաբանությունները, «որպեսզի կողմնակալության մեջ մեղադրանքներ սարքի»։

Թրամփի միջնորդությունը դատավոր Չուտկանի բացարկի մասին կապված է նախկին նախագահի մասին Կապիտոլիումի անկարգությունների մասով դատավճռի ընթերցման ժամանակ նրա արած արտահայտությունների հետ։ Հատուկ դատախազի գրասենյակում հայտարարել են, որ Թրամփի միջնորդությունում դատավորի բացարկի մասին նշվում են իր հասցեին Չուտկանի ասածները, եւ որ դատավորի նախկինում ասածները «կողմնակալության» ապացույց չեն»։

Դատախազները հավաստիացնում են, որ Չուտկանը անկարգությունների գործով դատավարությունում դիտարկել է մեղադրյալների՝ 2021թ. հունվարի 6-ի իրենց գործողությունները նվազագույնի հասցնելու փորձերը՝ մեղքը դնելով Թրամփի եւ այլ անձանց վրա։

«Երկու դեպքում դատարանը արձագանքել է եւ հերքել ընդհանուր փաստարկը, որ իրենք արժանի են ներողամտության, քանի որ իրենց գործողություններն այնքան էլ լուրջ չեն եղել, ինչպես այլ անձանց գործողությունները, որոնք նպաստել են անկարգություններին, բայց չեն ենթարկվել պատասխանատվության, ներառյալ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը»,- ասել են հատուկ դատախազի գրասենյակում՝ Թրամփին մեղադրելով Չուտկանին «չարամիտ համատեքստում» մեկնաբանություններ ներկայացնելու փորձի մեջ։

Դատախազները Չուտկանին կոչ են արել մերժել ինքնաբացարկի միջնորդությունը՝ հայտարարելով, որ Թրամփի խնդրանքը չի համապատասխանում իրավաբանական նորմերին։

Նախկին նախագահը մինչեւ կիրակի ժամանակ ունի, որպեսզի պատասխան ներկայացնի հատուկ դատախազի փաստարկին։