Իրանը վճռականորեն դատապարտել է ԱՄՆ-ին եւ նա դաշնակիցներին իսլամական հանրապետության դեմ նոր պատժամիջոցներ մտցնելու պատճառով՝ կապված այն բանի հետ, որ երկիրը պաշտպանել է իր անվտանգությունն ու ազգին անկարգություններից, որոնք տեղի են ունեցել անցած տարի Արեւմուտքի աջակցությամբ, տեղեկացրել է Mehr-ը։
Ուրբաթ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Եվրամիությունը պատժամիջոցներ են մտցրել իրանցի տասնյակ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ, որոնց մեղադրել են անցած տարվա անկարգությունները ճնշելու կամ խեղաթյուրելու մեջ։
Ավելի ուշ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին դատապարտել էր պատժամիջոցները որպես «ոչ կառուցողական վարքագիծ», որը չի համապատասխանում հենց արեւմտյան երկրների շահերին։
Նրա խոսքով՝ Արեւմուտքը պետք է «նոր քաղաքականություն» որդեգրի՝ հիմնված իրանցի մեծ ու քաղաքակիրթ ազգին, իսլամական հանրապետության ինքնիշխանությունը, ինչպես նաեւ ընդհանուր անվտանգությունն ու երկու կողմերի շահերը հարգելու վրա»։
Անկարգությունները երկրում սկսվել էին անցած տարվա սեպտեմբերին այն բանից հետո, երբ այդ ամսվա սկզբին դժբախտաբար մահացել էր Մահսի Ամինին։ Ամինին գիտակցությունը կորցրել էր ոստիկանական տեղամասում եւ մի քանի օր անց հայտարարվել էր մահացած Թեհրանի հիվանդանոցներից մեկում։ Հետաքննությունը նրա մահը բացատրել էր նրա վիճակով՝ մերժելով այն պնդումները, թե նրան ծեծել էին ոստիկանները։
Իրանը հավաստիացնում է, որ 2022թ. անկարգություններն օտարերկրյա գրոհայինների կողմից այս միջադեպն օգտագործելու հետեւանք էին։
Քանաանին հայտնել է, որ երկրի հանրային անվտանգության ապահովման հարցում իրանցի ժողովուրդը եւ իշխանությունները «չեն ենթարկվի չարամիտ քարոզչության ազդեցությանը եւ արեւմտյան երկրների միջոցներին»։
Նա հիշեցրել է արեւմտյան պետություններին, որ նրանք «մշտապես դաժան բռնություն են ցուցաբերում սեփական քաղաքացիների, հատկապես կանանց, ինչպես նաեւ փոքրամասնությունների, գունավոր բնակիչների, բնիկների եւ ներգաղթյալների հանդեպ»։
Այդ երկրները երբեք քաջություն չեն ունենում բողոք հայտնել եւ դատապարտել «երեխաներ սպանող սիոնիստական վարչակարգի ամենօրյա հանցագործությունները»,- նշել է ԻԻՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Ուստի, այդ պետություններն «իրավունք չունեն կոկորդիլոսի արցունքներ թափել իրանցի ժողովրդի համար»,- ավելացրել է նա։
Քանաանին նշել է, որ արեւմտյան պետությունների կողմից «հակաիրանական ահաբեկչական խմբավորումներին, ինչպիսին է «Մոջահեդ-ի-հալք» կազմակերպությունը, որը մեղավոր է հազարավոր իրանցիների սպանության մեջ, աջակցության ցուցաբերումը հերքում է նրանց հայտարարություններն իրանցի ժողովրդի իրավունքների պաշտպանության մասին։





























