Կոպենհագենի դատարանը մեղավոր է ճանաչել այն տղամարդուն, որն անցած տարի անօրինական ճանապարհով մտել էր Դանիայում Իրանի դեսպանատուն՝ զինված սառը զենքով, եւ փորձել սպանել դեսպան Աֆսանեհ Նադիպուրին, տեղեկացրել է Mehr-ը։
Գործով հատուկ դատախազը հայտարարել է, որ այդ մարդը դատապարտվել է բուժման հոգեբուժարանում, եւ նրա բուժման կոնկրետ առավելագույն ժամկետը սահմանված չէ։
Ներկայացված մեղադրական եզրակացությունում նա պահանջել է պատժել հարձակվողին դիվանագետի հանդեպ խիստ ագրեսիվ, դաժան եւ վտանգավոր բնույթի ֆիզիկական գործողությունների հիման վրա։ Կոպենհագենի դատարանը համաձայնել է նաեւ դատախազի պահանջին եւ հարձակվողին մեղավոր ճանաչել մեղադրական եզրակացության հիման վրա։
Դանիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան պատն անցնելով՝ ամբաստանյալը դանակով հարձակվել է Իրանի դեսպանի վրա։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույց է ունեցել Դանիայում ԻԻՀ դեսպանի հետ միջադեպից հետո։ Նա ափսոսանք է հայտնել մի տիկնոջ եւ դիվանագիտական իմունիտետ ունեցող դեսպանի վրա հարձակման, ինչպես նաեւ այն առիթով, որ ոստիկանությունը ժամանակին չի հասել։





























