Սերբիայում մեկնարկած ֆուտբոլի մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը 9-րդ խմբում մրցել է Ուելսի թիմի հետ եւ կամային հաղթանակ է տարել 3:2 հաշվով: Մյուս խաղում Սերբիան 2:0 հաշվով հաղթել է Լիտվային: Սերբիան ու Հայաստանը 3-ական միավորով խմբի առաջատարներն են:
Հոկտեմբերի 19-ին Հայաստանի մրցակիցը կլինի Սերբիան:




























