Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական աղյուսակը: Հայաստանի հավաքականը կորցրել է երկու աստիճան եւ 608 միավորով զբաղեցնում է 46-րդ տեղը:
Առաջին տասնյակում են Իսպանիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Ուրուգվայի, Բրազիլիայի, Իտալիայի, Անգլիայի, Հունաստանի, Պորտուգալիայի եւ Արգենտինայի հավաքականները: 10-րդ տեղը հավասար միավորներով Արգենտինայի հետ կիսում է Դանիան:
Հիշեցնենք, որ Իտալիան ու Դանիան Հայաստանի հետ աշխարհի առաջնության ընտրական նույն խմբում են:



























