Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի վրա է դրել Հորդանան գետի Արեւմտյան ափին իսրայելցիների դեմ գրոհների ալիքի պատասխանատվությունը։
«Մենք Իրանի վրա ենք դնում Հուդայի լեռներում եւ Սամարիայում [Հորդանան գետի Արեւմտյան ափի իսրայելական անվանումը] ահաբեկչության ալիքի, Իսրայելի քաղաքացիներին սպանելու նպատակով իրականացվող գործողությունների խրախուսման եւ ֆինանսավորման պատասխանատվությունը։ Իսրայելի կառավարությունը վճռականորեն կպայքարի ահաբեկչության դեմ եւ կպաշտպանի Իսրայելի քաղաքացիներին»,- Նեթանյահուի հայտարարությունը տարածել է նրա գրասենյակը։
Վարչապետը նաեւ շուտափույթ ապաքինում է մաղթել Իսրայելի սահմանապահ ոստիկանության հինգ աշխատակիցներին, որոնք վիրավորվել էին գիշերային հակաահաբեկչական գործողության ժամանակ պաղեստինցի փախստականների Թուլկարմ ճամբարում (Հորդանան գետի Արեւմտյան ափ)։




























