Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ երկիրն ամեն ինչ կանի, որպեսզի ապահով լինի ահաբեկչական կազմակերպություններից, տեղեկացրել Anadolu-ն։
«Մենք չենք խոնարհվի նրանց առջեւ, ովքեր կփորձեն մեզ անկյուն քշել ահաբեկչական կազմակերպությունների օգնությամբ։ Մենք ամեն ինչ կանենք, որ ապահովվի Թուրքիայի անվտանգությունը», -ասել է նա Անկարայում Արդարություն եւ զարգացում կուսակցության 4-րդ արտահերթ համագումարից առաջ։
Թուրքիան վերջին ժամանակներս ավիահարվածներ է հասցնոմ Սիրիային եւ Իրաքին՝ «ահաբեկչական գրոհները կանխելու նպատակով», գրում են թուրքական ԶԼՄ-ները։
Այս քայլը նախաձեռնվել է անցած կիրակի Թուրքիայի մայրաքաղաքում ահաբեկչության կանխումից հետո։ Հոկտեմբերի 1-ին մահապարտը պայթեցրել էր իրեն ներքին գործերի նախարարության շենքի առջեւ, այն ժամանակ, երբ մեկ այլ կասկածյալ սպանվել էր անվտանգության ուժերի կողմից մուտքի դարպասների մոտ։ Երկու ոստիկան աննշան վիրավորումներ էր ստացել։ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հաստատել է հարձակվողների կապը Քրդական աշխատավորական կուսակցության հետ։




























