1,7 մլրդ դոլարի իրանական ակտիվներն ապասառեցվել են Լյուքսեմբուրգում, այսպիսի որոշում  է կայացրել այդ երկրի գերագույն դատարանը, տեղեկացրել է Tasnim-ը։

Իրանի Կնետրոնական բանկի ակտիվները, որոնք պահվում էին Լյուքսեմբուրգի Clearstream բանկային ինստիտուտում,  կալանավորվել էին 2020թ.։

Իրանի բողոքների ֆոնին՝ Լյուքսեմբուրգի գերագույն դատարանը տրամաբանական է համարել Իրանի Կենտրոնական բանկի փաստարկները եւ չեղարկել դատարանի նախորդ որոշումը. սեպտեմբերի 28-ին իրանական արտարժութային ռեսուրսներն ապասառեցվել են։

Այդ ռեսուրսները այժմ հասանելի են Իրանի Կենտրոնական բանկի համար։