Սերբիայում ընթացող ֆուտբոլի մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության նախնական փուլում Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումն անցկացրեց եւ 1:2 հաշվով պարտվեց Սերբիայի թիմին: 6-րդ րոպեին հաշիվը բացեց Նաիրի Մինասյանը, սակայն Նիկոլա Իվկովիչի երկու գոլերը հաղթանակ բերեցին սերբերին:

9-րդ խմբի 2-րդ տուրի մյուս խաղում Ուելսը 2:0 հաշվով հաղթեց Լիտվայի հավաքականին: Առաջին տուրում Հայաստանի հավաքականը Ուելսին հաղթել էր 3:2 հաշվով:

Մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում են սերբերը: Հայաստանն ու Ուելսն ունեն երեքական միավոր: Պայքարը հաջորդ փուլում կշարունակեն առաջին երկու տեղերը գրաված թիմերը:

Հոկտեմբերի 22-ին կայանալիք վերջին խաղում Հայաստանի մրցակիցը կլինի Լիտվան: