Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չի հեռանա Գազայի հատվածից եւ կարծում է, որ տեղի բնակիչները եւս նույն կերպ կվարվեն, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է շարժման ներկայացուցիչ Հուսամ Բադրանը։

Իսրայելի Պաշտպանության բանակը հոկտեմբերի 8-ին Գազայի հատվածի բնակիչներին կոչ է արել հեռանալ իրենց տներից՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության թեժացման ֆոնին։

«Սա մեր ամբողջ ժողովրդի հստակ դիրքորոշումն է։ Սա մեր հողն է, եւ մենք այն կպահենք ու չենք հեռանա»,- ասել է Բադրանը։

Նրա խոսքով՝ Գազայի հատվածից պաղեստինցիների հեռանալու Իսրայելի կոչը ցեղասպանության նախապատրաստում է։

«Սա հստակ կոչ է պաղեստինցի ժողովրդին եւ ցեղասպանության նախապատրաստում, դրա համար աշխարհը պետք է պայքարի նրանց դեմ այս հիմքի վրա»,- ասել է Բադրանը։