Իսրայելը կզինի սահմանամերձ համայնքների եւ հրեա-արաբական խառը բնակչությամբ քաղաքների կամավորականներին, տեղեկացրել է ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը, հայտնել է Reuters-ը։

Նրա խոսքով, առաջին փուլում կբաժանվի իսրայելական արտադրության 4 000 հրացան, իսկ հետո՝ եւս 6 000։ Վերջում կամավորականները կզինվեն նաեւ սաղավարտներով եւ զրահաբաճկոններով։