Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ լայնածավալ գործողություն սկսելու մասին։
«Իսրայելի Պաշտպանության բանակը լայնածավալ գործողություն է սկսում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության օբյեկտների դեմ։ Լրացուցիչ մանրամասների մասին կտեղեկացվի»,- ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությանը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
Տեղեկացվել է նաեւ, որ «որոշ ժամանակ առաջ Իսրայելի բանակի կործանիչները հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի որոշ օբյեկտների Գազայի հատվածում, այդ թվում զինապահեստին եւ առզմական համալիրին»։ Գրոհի է ենթարկվել Ջեբալիայի հրամանատարական օպերատիվ կետը, որն օգտագործվում էր որպես Իսրայելի դեմ գրոհների կենտրոն»,- ավելացրել են զինվորականները։




























