Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածներից զոհվածների թիվը հասել է 3 200-ի, կա մոտ 11 000 վիրավոր, տեղեկացրել է Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը։

Նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Իսրայելը շարունակում է գրոհել Գազան անգամ հիվանդանոցի վրա հանցավոր հարձակումից հետո, որի հետեւանքով զոհվել է առնվազն 800 մարդ, որոնց մեծ մասը՝ կանայք եւ երեխաներ։

Իսրայելը հերքում է  մասնակցությունն ավիահարվածին՝ հավաստիացնելով, որ պայթյունը կապված է «Իսլամական ջիհադ» խմբավորման կողմից հրթիռի անհաջող արձակման հետ։ Իսրայելը նշել է, որ ունի «աուդիո- եւ տեխնոլոգիական ապացույցներ»։