Իսրայելցի նախարարներից մեկին թույլ չեն տվել մտնել հիվանդանոց։ Մյուսի թիկնապահների վրա սուրճ են լցրել։ Երրորդին անվանել են «դավաճան» եւ «հիմար», երբ նա եկել է մխիթարելու ընտանիքներին, գրել է Reuters-ը։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ցնցող սպանդը համախմբել է իսրայելցիներին։ Բայց քչերն են համակրում կառավարությանը, որին մեղադրում են երկիրը թուլացնելու մեջ։

Բենիամին Նեթանյահուն կանգնելու է ահեղ դատաստատնի առջեւ քաղաքական վերադարձների ռեկորդային կարիերայից հետո։

Հանրային զայրույթը մոտ 1 300 իսրայելցիների զոհվելու առնչությամբ էլ ավելի է թեժանում Նեթանյահուի ֆիրմային ինքնակոչությամբ՝ որպես Չերչիլի ստրատեգի, որը կանխատեսում  ազգային անվտանգության սպառնալիքները։

Այլ ֆոն է սոցիալական մեկուսացումը դատական համակարգի բարեփոխումից հետո։

«2023թ. հոկտեմբերի ֆիասկոն» «Եդիոտ Ախրոնոտ» օրաթերթի վերնագիրն էր։ Այս հռետորաբանությունը հիշեցնում է այն, որ Իսրայելը չի կարողացել կանխատեսել Եգիպտոսի եւ Սիրիայի երկակի հարձակումը 1973թ., ինչն ի վերջո հանգեցրեց այն ժամանակվա վարչապետ Գոլդա Մեյիրի հրաժարականին։

Երուսաղեմի Շալոմ Հարթմանի ինստիտուտի գիտաշխատող Ամոց Ասա-Էլը կանխատեսել է նման ճակատագիր Նեթանյահուի եւ նրա պահպանողական «Լիկուդ» կուսակցության համար։

«Կարեւոր չէ՝ արդյո՞ք հետաքննության հանձնաժողով կլինի, թե ոչ, կընդունի այն մեղքը, թե ոչ։ Իմաստ ունի այն, ինչ մտածում են «միջին իսրայելցիները», այն է՝ որ սա ֆիասկո է եւ պատասխանատվություն կրում է վարչապետը»,- նշել է նա։

Հանրային կարծիքի հարցումը, որն իրականացրել է «Մաարիվը», ցույց է տվել, որ իսրայելցիների 21 տոկոսը ցանկանում է, որ Նեթանյահուն մնա վարչապետ պատերազմից հետո։ 66 տոկոսը նախընտրել է «մեկ ուրիշին, 13 տոկոսը չի կողմնորոշվել։

Հարցումը ցույց է տվել, որ եթե ընտրություններն այսօր տեղի ունենային, «Լիկուդը» կկորցներ իր տեղերի մեկ երրորդը, այն դեպքում, երբ նրա գլխավոր մրցակցի՝ Բենի Գանցի «Ազգային միասնություն» կենտրոնամետ կուսակցությունը կավելանար այդքանով, ինչը թույլ կտար վերջինին բարձր պաշտոն զբաղեցնել։

Բայց իսրայելցիներն այժմ քվերակել չեն ցանկանում։ Նրանք ցանկանում են գործողություններ, եւ քանի որ հակահարձակումը վերաճում է պոտենցիալ ցամաքային ներխուժման, Գանցը՝ նախկին զորահրամանատար, մի կողմ է դրել քաղաքական տարաձայնությունները եւ միացել Նեթանյահուին արտակարգ իրավիճակների նախարարությունում։

Նեթանյահուն սահմանափակել է իր հանդիպումները հասարակության հետ։ Նա հանդիպել է մոտ 200 պատանդների հարազատների հետ։ Նրա կինն այցելել է սգի մեջ գտնվող ընտանիքներից մեկին։

Նեթանյահուն առայժմ որեւէ հայտարարություն չի արել անձնական պատասխանատվության մասին, անգամ չնայած այն բանին, որ նրա գլխավոր գեներալը, պաշտպանության նախարարը, ազգային անվտանգության գծով խորհրդականը, արտաքին գործերի նախարարը, ֆինանսների նախարարը եւ հետախուզության ղեկավարներն ընդունել են քաղաքացիական անձանց վրա Իսրայելի պատմության մեջ ամենավատ հարձակումը կանխատեսելու անընդունակությունը։

Իսրայելն արժանացել է Արեւմուտքի աջակցությանը իր հակահարձակման համար։ Այն կանհետանա, եթե ներխուժումը Գազա դանդաղի զոհերի թվի աճի պատճառով պաղեստինցիների եւ զինվորականների շրջանում։

Պատերազմը կարող է քայքայել Նեթանյահուի արտաքին քաղաքականության հիմքերը. խաղաղությունը Սաուդյան Արաբիայի հետ, Իրանի զսպումը, որը ողջունում է ՀԱՄԱՍ-ի հարձակումը եւ որը երդվել է ոչնչացնել Իսրայելին։

Զինվորական մասնագետներն ասում են, որ պատերազմը Գազայում կարող է տեւել մի քանի ամիս։ Ասա-Էլի խոսքով՝ Նեթանյահուն այդ ընթացքում քաղաքական հաշտություն կպահպանի։

«Մենք մոռացել ենք եղբայրներ լինել եւ պատերազմ ստացանք»,- ասել է պոպուլյար 12-րդ ալիքի քաղաքագետ Ամիթ Սիգալը։ «Դեռ ուշ չէ, որպեսզի ամեն բան շտկվի։ Բավական է վիճել, հենց հիմա»։

Ասա-Էլը, նշելով որոշ նախարարների հանդեպ արհամարհանքը, ասել է, որ կառավարական կոալիցիայի ներսում հավանաբար արդեն կան տարաձայնություններ։ «Դուք լսում եք մարդկանց փողոցում, որոնք «Լիկուդի» միակ կողմնակիցներն թին, եւ նրանց մասին խոսում են ակնհայտ թշնամանքով»,- ասել է նա։ «Զայրույթը միայն ավելանալու է, եւ  պատասխանատվությունից Նեթանյահուի այս ակնհայտ խուսափման փորձը միայն էլ ավելի է չարացնում մարդկանց։ Նա պարզապես չի կարող ստիպել իրեն ասել. «Մենք սխալվել ենք»։