Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում հիվանդանոցին ուղիղ հարվածի «ոչ մի ապացույց չեն հայտնաբերել», որի հետեւանքով զոհվել են հարյուրավոր պաղեստինցիներ։
ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը լրագրողներին տեղեկացրել է, որ Ալ-Ահլի ալ-Արաբի հիվանդանոցի շուրջ գտնվող շենքը կառուցվածքային իմաստով չի վնասվել, տեղեկացրել է Reuters-ը։ Նա մեղադրել է ՀԱՄԱՍ-ին «զոհերի թիվն ավելացնելու» մեջ։
Իսրայելի բանակի ներկայացուցիչը քննադատել է նաեւ ԶԼՄ-ներին, մեղադրել նրանց «ՀԱՄԱՍ-ի սուտը տարածելու մեջ» եւ նշել, որ որոշ նյութեր եւ վերնագրեր դեռեւս չեն ուղղվել։ «ՑԱԽԱԼ-ը գործում է միջազգային իրավունքին համապատասխան։ Այս միջադեպը ցույց է տալիս, թե ինչպես են կեղծ եւ չհիմնավորված մեղադրանքները տարածվում եւ լարվածություն հրահրում տարածաշրջանում»,- մեջբերել է The Guardian-ը։
Խոսելով ՑԱԽԱԼ-ի պարզաբանումների հավաստիության մասին՝ լրագրողներից մեկը նշել է, որ «անկեղծ ասած՝ ՑԱԽԱԼ-ը այնքան էլ անբասիր ծառայացանկ չունի հավաստիության հարցում»։
Ի պատասխան՝ ներկայացուցիչն ասել է. «Անցյալում մենք ինքներս շատ ենք շտապել եզրահանգումների հարցում։ Հենց այդ պատճառով էլ այս միջոցառմանը ժամանակ ենք հատկացրել, այն հինգ ժամ է տեւել։ Մենք ցանկացանք ամեն ինչ ստուգել, համոզվել, որ մեզ վստահում են»։





























