ԵԱՀԿ Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով զբաղվող համանախագահները միջոցներ են փնտրում պահպանել եւ ավելի աշխուժացնել Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան` ելույթ ունենալով Save the children (Պահպանենք երեխաներին) կազմակերպության նախագծին նվիրված միջոցառման ժամանակ:
Նրա խոսքով` ԱՄՆ-ն նախկինի պես ամենաբարձր մակարդակով ակտիվորեն փորձում է օժանդակել Մինսկի գործընթացի առաջխաղացմանը:
Նշենք, որ հոկտեմբերի 21-ին ղարաբաղյան միջնորդները տարածաշրջանային այցով ժամանել են Երեւան:




























