«Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին Թուրքիային կոչ է արել միջամտել Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակին, եթե Իսրայելի հարձակումները Պաղեստինի վրա 24 ժամվա ընթացքում չդադարեն։
«Թուրքիան պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի։ Գազայի պաշտպանությունը մեր նախնիների ժառանգությունն է», - գրել է Բահչելին X-ի իր միկրոբլոգում։
Ըստ նրա, Թուրքիան պետք է «անհրաժեշտ ամեն ինչ անի՝ իր պատմական, մարդասիրական և կրոնական պատասխանատվությունից ելնելով»։





























