Իսրայելը թույլ չի տա, որ վառելիք մատակարարվի Գազայի հատված, անգամ եթե ՀԱՄԱՍ-ի կողմից բոլոր պատանդ վերցվածները ազատ արձակվեն։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետի գլխավոր խորհրդական Մարկ Ռեգեւը CNN հեռուստաալիքի հարցազրույցում։

«Ներկա պահին մենք շահագրգռված ենք, որպեսզի վառելիք չհասցվի ռազմականացված ՀԱՄԱՍ-ին։ Մենք կենտրոնացել ենք ջուր եւ դեղորայք, սննդամթերք ուղարկելու վրա»,- ասել է Ռեգեւը՝ նշելով, որ Իսրայելը չի փոխի որոշումը, «անգամ եթե բոլոր պատանդներն ազատվեն»։

Խորհրդականի խոսքով՝ վառելիքի մատակարարման հարցը չի քննարկվում, քանի որ կասկած չկա, որ այն «կգողանա ՀԱՄԱՍ-ը եւ կօգտագործի Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու համար»։ Ռեգեւը նշել է, որ նման բան արդեն տեղի ունեցել է նախկինում, երբ վառելիքի մեծ մասը «գողացվել է ատրճանակների փողերի ներքո»։ «Մենք ենթադրում ենք, որ դա կապված է ՀԱՄԱՍ-ի ռազմական առաքելության հետ»,- ասել է նա։

ՄԱԿ պաղեստինցիների օգնության եւ աշպատանքների կազմակերպման գոծակալությունը ավելի վաղ հայտարարել էր, որ վառելիքի պաշարները կսպառվեն մի քանի օրից։ The Wall Street Journal թերթը, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել է ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունների ձախողման մասին։ Սակայն, ինչպես նշել է պարբերականը, Իսրայելի շխանություններ պատրաստ էին բաց թողնել վառելիքով բեռներն այն բանից հետո, երբ բոլոր պատանդներն ազատ արձակվեին։