Բրազիլացի կենսաբաններն անակնկալ բացահայտում են արել։ Բրազիլիայում տարածված մոլախոտերից մեկում գիտնականները կանեփի՝ կաննաբիդիոլի (CBD) միացություն են հայտնաբերել, հայտնում է ScienceAlert-ը։

Հետազոտողներից մեկն ասել է, որ կանեփ է հայտնաբերվել Trema micrantha blume կոչվող բույսի պտուղներում և ծաղիկներում։

CBD-ն ակտիվորեն օգտագործվում է դեղագիտության մեջ անքնության, էպիլեպսիայի և տագնապի դեմ դեղամիջոցների արտադրության համար:

Գիտնականներն ասում են, որ անսպասելի հայտնագործությունը ճանապարհ կհարթի այս գնալով տարածված նյութի արտադրության նոր մեթոդների համար: Կենսաբանները նախատեսում են շարունակել իրենց հետազոտությունները՝ որոշելու միացության արդյունավետությունը այն հիվանդությունների բուժման համար, որոնք ներկայումս բուժվում են կանեփով: