ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Աբդել Ֆաթահ Էլ-Սիսիի հետ, որի ընթացքում նա իր երախտագիտությունն է հայտնել Եգիպտոսի առաջատար դերի համար Գազայի հատվածի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնության առաքումը հեշտացնելու ջանքերում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Երկու ղեկավարները խոստացել են զգալիորեն արագացնել և ավելացնել Գազա հոսող օգնության ծավալը՝ սկսած այսօրվանից:
Նրանք նաև քննարկել են քաղաքացիական անձանց կյանքը պաշտպանելու կարևորությունը, միջազգային մարդասիրական իրավունքը հարգելու և ապահովելու, որպեսզի Գազայի պաղեստինցիները բռնի տեղահանված չդառնան Եգիպտոսում կամ որևէ այլ պետությունում:
Բայդենը նախագահ Սիսիին ներկայացրել է ԱՄՆ ջանքերը՝ ապահովելու, որ տարածաշրջանային ուժերը չընդլայնեն հակամարտությունը Գազայում, ինչպես նաև պատանդներին ազատելու շարունակական ջանքերը։
Բայդենը և նախագահ Էլ-Սիսին վերահաստատել են համատեղ աշխատելու իրենց հանձնառությունը՝ Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն պայմաններ ստեղծելու համար, ներառյալ պաղեստինյան պետության ստեղծումը:





























