ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հերթական հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Գազայի հատվածում շարունակվող ավիահարվածները։
Ըստ Սպիտակ տան՝ Բայդենը հաստատել է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, սակայն զգուշացրել է, որ պետք է պաշտպանվել մարդասիրական միջոցներով:
«Նախագահը վերահաստատել է, որ Իսրայելն ունի բոլոր իրավունքներն ու պատասխանատվությունը՝ պաշտպանելու իր քաղաքացիներին ահաբեկչությունից, և ընդգծել է դա անելու անհրաժեշտությունը՝ համահունչ միջազգային մարդասիրական իրավունքի, որն առաջնահերթություն է տալիս խաղաղ բնակչության պաշտպանությանը», - ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
«Նախագահը և վարչապետը քննարկել են շարունակական ջանքերը՝ գտնելու և ապահովելու պատանդներին, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիներին, որոնք համարվում են անհետ կորած և կարող են պահվել ՀԱՄԱՍ-ի կողմից»:
«Նախագահն ընդգծել է Գազայի հատվածում խաղաղ բնակիչների կարիքները հոգալու համար մարդասիրական օգնության հոսքի անհապաղ և էապես մեծացման անհրաժեշտությունը», - ասվում է հայտարարության մեջ:
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 8005 պաղեստինցի է սպանվել, այդ թվում՝ ավելի քան 3000 անչափահաս և 2000 կին:




























