ԱՄՆ-ը մտադիր չէ զորքեր ուղարկել Իսրայել, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը:

«Մենք բացարձակապես ոչ մի մտադրություն կամ պլան չունենք զորքեր ուղարկել Իսրայել կամ Գազա»,- ասել է նա CBS-ի 60 Minutes-ին:

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իսրայել է ուղարկում ռազմական խորհրդատուներ, այդ թվում՝ Իրաքում քաղաքային պատերազմում փորձառու սպա: ԱՄՆ-ն նաև ռազմածովային ուժերի երկու ավիակիր խմբեր է ուղարկել տարածաշրջան՝ «զսպելու» Հեզբոլլահին պատերազմի մեջ մտնելու փորձից:

Հարիսը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելին տեխնիկայով և խորհուրդներով, բայց չի ասում, թե ինչպես պետք է պատերազմել։