Քաղաքացիական կարգը պաշարված Գազայի հատվածում սկսում է խափանվել այն բանից հետո, երբ հազարավոր հուսահատված մարդիկ հարձակվել են ՄԱԿ պահեստների վրա, ուտելիք գտնելու հույսով։

«Սա տագնապալի ազդանշան է, որ քաղաքացիական կարգն սկսում է խափանվել»,- ասել է ՄԱԿ պաղեստինցի փախստականների գործերի եւ աշխատանքների կազմակերպման գործակալության տնօրեն Թոմաս Ուայթը։ «Կարիքները հսկայական են, այն դեպքում, երբ օգնությունը, որը մենք ստանում ենք, սուղ է եւ ոչ մշտական»։

Բազային ծառայությունները Գազայի հատվածում խափանվել են երեքշաբաթյա  գրեթե լիակատար շրջափակումից հետո, ինչի հետեւանքով մարդիկ դարձել են խոցելի լուրջ հիվանդություններից, քանի որ փողոցները լիքն են աղտոտություններով, իսկ ուտելիքը, ջուրը եւ դեղերը սպառվում են։

Կիրակի ՄՔԴ գլխավոր դատախազ Քարիմ Խանը Ռաֆահ այցելելուց հետո ելույթ ունենալով՝ ասել է, որ դատարանն սկսել է հետաքննել ենթադրվող հանցագործությունները, որոնք կատարել են երկու կողմերը պատերազմում։ «Որեւէ խոչընդոտ չպետք է լինի քաղաքացիական անձանց հումանիտար օգնություն առաքելու համար... Նրանք մեղավոր չեն։ Նրանք իրավունքներ ունեն միջազգային իրավունքին համապատասխան... Այդ իրավունքների խախտումը ենթադրում է քրեական պատասխանատվություն»,- նշել է նա։